Օբաման և Թրամփն արդեն 30 ժամ զրուցել են
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր պաշտոնավարումը կսկսի հունվարին, իրար հետ զրուցել են արդեն 30 ժամ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Միլիարդատիրոջ օգնական Քելլիեն Քոնվեյը պատմել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ են՝ չնայած տարբեր կարծիքներին:
«Թրամփի՝ ընտրություններին տարած հաղթանակից հետո նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք պարբերաբար խոսում են տարբեր թեմաներով»,- հաղորդել է նա:
Քոնվեյի խոսքով՝ ներկայիս և ապագա նախագահները, չնայած ունեցած տարակարծություններին՝ շատ խնդիրների վերաբերյալ, լավ են իրար հետ հաղորդակցվում: Վերջին թեման Կուբայի հարցն էր, որտեղ նոյեմբերի 25-ին մահացել է Ֆիդել Կաստրոն:
Հիշեցնենք, որ ընտրություններում Օբաման Քլինթոնին էր աջակցում: