Սպիտակ տան նոր մեղադրանքը՝ Ռուսաստանին
Սպիտակ տունը դեռևս կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում պայքարում է հիմնականում ընդդիմության դեմ, այլ ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Իրոք, նրանք որոշ հարվածներ հասցրել են «ԻՊ»-ին, որոշ հարվածներ, նրանց փոխանցմամբ, հասել են «Ալ-Քաիդա»-ին, սակայն նրանց գործողություններն իրականում պարզ են՝ աջակցել Բաշար Ասադին և վերացնել ընդդիմությունը, որի մեծամասնությունը չափավոր է, այլ ոչ թե ծայրահեղ ընդդիմություն»,- հայտնել է Ռայսը:
«Նրանք հայտնում են, որ իրենք, ինչպես և մենք, ընդհանուր հետաքրքրություն ունեն «Իսլամական պետությանը» պարտություն հասցնելու: Կարծում եմ, դա նրանց համար միայն երկրորդական նպատակ է»,- հավելել է Ռայսը: