ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆիդել Կաստրոյի մասին Թրամփի խոսքերը
Օրերս մահացած Ֆիդել Կաստրոյի մասին Դոնալդ Թրամփի կոշտ արտահայտությունները կմնան ԱՄՆ-ի նորանշանակ նախագահի խղճին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Արտաքին գրոծերի նախարարության լատինո-ամերիկյան բաժնի ղեկավար Ալեքսանդր Շչետինին:
Նրա խոսքերով՝ Կաստրոն քաղաքական մեծ գործիչ էր և արժանի է բոլորի հարգանքին:
Նշենք, որ Թրամփը Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ ասել էր, որ հանգուցյալը դաժան բռնակալ էր: