Թուրքիայում ձերբակալվել են «Բի-բի-սի»-ի և «Ամերիկայի ձայն»-ի լրագրողները
Թուրքական Շիրվանի քաղաքում ձերբակալվել են «Բի-բի-սի»-ի թուրքական ծառայության լրագրող Հաթիս Քամերը, իսկ Դիարբեքիրում կալանավորված է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրող Հաջան Ֆարգինը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Հաղորդվում է, որ լրագրողներին ձերբակալության պատճառը չեն հայտնել:
Գործակալությունը նշում է ձերբակալությունների և Թուրքիայում ռազմական հեղափոխության անհաջող փորձից հետո սկսված ձերբակալությունների ալիքի հնարավոր կապը: