«Մելքոնյան» վարժարանի ամայի տարածքը (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Եղիազարյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցույց է տվել Կիպրոսի «Մելքոնյան» վարժարանի շրջակայքը:
«Նիկոզիա: «Մելքոնյան» վարժարանի ամայի տարածքը». այսպես է օգտատերը մեկնաբանել լուսանկարները:
«Մելքոնյան» վարժարան-ը հիմնադրվել է 1927 թ.-ի փետրվարի 15-ին, Կիպրոսում Մելքոնյան եղբայրների կողմից:
Այս վարժարանում ապաստան են ստացել Հայոց ցեղասպանության հազարավոր որբեր: