Օբաման համոզել է Քլինթոնին ճանաչել պարտությունը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին համոզել է ընդունել սեփական պարտությունը: Այս մասին գրում է Риа новости-ն՝ հղում անելով Hill պարբերականին:
Ըստ տեղեկության՝ Բարաք Օբաման այդ մասին Հիլարի Քլինթոնի հետ զրուցել է նախագահական ընտրությունների գիշերը կատարած զանգի ընթացքում:
Զանգի մասին խոսվում է «Crown Publishing» հրատարակչության՝ Քլինթոնի պարտության մասին պատմող գրքում: