Նոր Օռլեանում հրաձգություն է. կան զոհեր և վիրավորներ
Նոր Օռլեանում տեղի ունեցած հրաձգության արդյունքում ինը մարդ վիրավորվել է: Եվս մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Այս մասին հաղորդում է Նյու Օռլեանի ոստիկանության:
«10 մարդ վիրավորվել է Բուրբոն փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Մեկ մարդ մահացել է վիրվորվելու պատճառով», - ասվում է ոստիկանությանը տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Associated Press- ը` հարձակումը տեղի է ունեցել քաղաքի ամենահին մասում` ֆրանսիական թաղամասում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` կապված միջադեպի հետ: