Համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին
Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը:
Ծրագրի ռեժիսորը Արամ Սուքիասյանն է: Նվագախումբը ղեկավարելու են դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի Դեյվիդ Դևիսը:
Հոբելյանական երեկոյի ընթացքում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները: