Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 5 զոհ
Հինգ մարդ է զոհվել Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան գավառում` Կասպից ծովի տարածաշրջանում, ուղղաթիռի վթարի հետևանքով: Օդանավի մեջ են գտնվել Իրանի ազգային նավթային ընկերության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Ինքնաթիռը պատկանել է Իրանի ազգային նավթային ընկերությանը: Ըստ աղբյուրի տվյալների` ուղղաթիռը պետք է տուժող աշխատակցին տեղափոխեր նավթային պլատֆորմից հիվանդանոց:
Բոլոր ուղևորները, որոնք եղել են օդանավի մեջ, զոհվել են: Ուղևորներից երեքի մարմիններն արդեն հայտնաբերվել են: Այժմ փրկարարները փնտրում են մյուս երկու զոհերի դիակները:
Ըստ նախնական տվյալների` ողբերգությունը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների հետևանքով: