Թրամփը հեռուսատամեկնաբանին ցանկանում է դարձնել մամլո քարտուղար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է «Fox News» ալիքի հեռուստահաղորդավարուհի և քաղաքական մեկնաբան Մոնիկա Քրոուլին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հարցը: Այս մասին գրված է ալիքի «Twitter»-ի էջում:
«ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է թեկնածությունը «Fox News»-ի վերլուծաբան Մոնիկա Քրոուլին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը որոշել էր նույն հեռուստաընկերության աշխատակից Քեթլին Մակֆարլենդին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնը հանձնել: