«Trump Tower»-ը ենթարկվել է վիրտուալ վանդալիզմի
Նյու Յորքում գտնվող «Trump Tower» (թարգմ.` «Թրամփի աշտարակ») երկնաքերը վերածվել է «աղբաման-աշտարակի» կամ «աշտարակ-աղբանոցի»: Այսպիսի անվանափոփոխությունը հայտնվել է «Google» քարտեզում: Տեղական ԶԼՄ-ներն արդեն միջադեպը կոչել են վիրտուալ վանդալիզմ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ «BuzzFeed» ամսագրի տվյալների` քվեարկության ավարտից հետո երկնաքերը շրջափակվել էր, դարձել է իսկական ամրոց է Թրամփի համար, ուստի նորընտիր նախագահի հակառակորդները միայն վիրտուալ իրականության մեջ կարող էին վնասել նրան:
Սակայն կարճ ժամանակ անց աշտարակը կրկին ստացել է իր սովորական անվանումը: Այժմ դա պարզապես կոչվում է «Trump»: