Եվրախորհրդարան, ճանաչիր, քո տեղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանը պետք է հասկանա, որ իրենք չեն կառավարում Թուրքիան, այլ երկրի կառավարությունը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Պահանջել Թուրքիայից, որը գրեթե ամենօրյա բախվում է հարձակումների, չպայքարել ահաբեկչական կառույցների դեմ, հավասարազոր է երկիրը ահաբեկիչների ողորմությանը հանձնելու կոչի», - ասել է Էրդողանը:
Նա խիստ քննադատել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որը ընդունել է բանաձև` ըստ որի կասեցվում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
«Եվրախորհրդարան, ճանաչիր, քո տեղը: Այս երկիրը ղեկավարում է ոչ թե Եվրոպական խորհրդարանը, այլ նրա կառավարությունը», - ասել է Էրդողանը:
Ըստ նրա` փախստակաների ճգնաժամը ցույց տվեց, թե որքան հեռու են եվրոպական երկրները մարդկային արժեքներից ու մարդասիրությունից: