Պուտինն ու Էրդողանը երկու օր անընդմեջ հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:
«Զրույցի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:
Կրեմլի կայքը այլ հավելյալ տեղեկատվության չի հաղորդում Պուտինի ու Էրդողանի խոսակցության վերաբերյալ:
Երեկ` նոյեմբերի 25-ին, Պուտինը և Էրդողանը արդեն խոսել էին հեռախոսով: Այդ ժամանակ նրանք քննարկել էին սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը:
Առաձին հեռախոսազրույցը նախաձեռնել էր թուրքական կողմը: