Ամուսնալուծության պատճառով Ջոլին չի ուտում և շատ է ծխում
Անջելինա Ջոլիի ինքնազգացողության մասին անհանգստացնող լուրեր են պտտվում: Նրան մոտ գտնվող մարդիկ «RadarOnline»-ին պատմել են, որ ամուսնալուծության հարցով մտահոգությունների ֆոնին Անջելինան կրկին դադարել է ուտել և սկսել է ծխել: Նրանք ավելացրել են, որ դերասանուհին ծխում է մի ծխախոտը մյուսի հետևից, և նախաճաշում է միայն սուրճ ըմպելով: Այս մասին գրում է Rambler.ru-ն
Ինչպես հաղորդվում է, Անջելինայի մտերիմները խիստ անհանգստանում են նրա առողջության համար: Նա ծխելու պատճառով ախորժակ չունի: Եթե այսպես շարունակի, մի քանի տարուց նա քաշի հետ կապված լուրջ խնդիրներ կունենա. չէ՞ որ նույնիսկ առանց ծխելու նա չափազանց նիհար է:
Դերասանուհու նյարդային վիճակը սնում է սթրեսը՝ երեխաների խնամակալության հարցով մտահոգությունները: