Հաքերները բացահայտել են, որ ամերիկացի ֆուտբոլիստները կոկային են օգտագործում
«Fancy Bears» հաքերային ակումբը ձեռք է բերել Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության և Ամերիկյան հակադոպինգային կազմակերպության (USADA) նամակագրությունները: Այս մասին գրում է Sport-express.ru-ն:
Դա հնարավոր է դարձել այն ժամանակ, երբ ԱՀԿ ներկայացուցիչներից մեկը Ռիոյում Օլիմպիական խաղերի ժամանակ համակարգչից օգտվել է հասարակական վայրում:
Ըստ կայքի՝ հայտնաբերված փաստաթղթերի մեջ հետաքրքիր տեղեկություններ են պարունակվում Օլիմպիական խաղերի մասնակից ամերիկացի մարզիկների արյան անալիզների արդյունքների վերաբերյալ:
Մասնավորապես երկու մարզիկի անալիզների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ վերջիններս քաշի նվազման համար կոկային են օգտագործել: