Ֆիդել Կաստրոյի անունը մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է դարձել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Կուբայի կառավարությանը և ժողովրդին Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Խորին ցավակցությունս եմ հայտնում Կուբայի ժողովրդին Ձեր եղբայր Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այս պետական գործչի անունը, իրավամբ, համարվում է ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ նորագույն համաշխարհային պատմության մեջ: Նրա և նրա կողմնակիցների կողմից ստեղծված ազատ Կուբան միջազգային հանրության ազդեցիկ անդամներից դարձավ և ոգեշնչող օրինակ եղավ շատ պետությունների և ազգերի համար»,- նշվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
Հիշեցնենք, որ այս գիշեր մահացել է Ֆիդել Կաստրոն: