Թրամփի հակառակորդները գործողությունների են դիմում
Վիսկոնսին նահանգի ընտրական կոմիտեն վերահաշվարկում է քվեարկողների ձայները ԱՄՆ նախագահի «Կանաչների» կուսակցությունից նախկին թեկնածու Ջիլ Սթայնի պահանջով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նման բողոք է ներկայացրել Սթայնը նաև այլ երկու նահանգներում՝ Միչիգանում և Փենսիլվանիայում: Սթայնը երեք միլիոն դոլար է հավաքել բողոքը փոխանցելու համար:
Փենսիլվանիայում և Վիսկոնսինում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հիլարի Քլինթոնին նվազագույն թվով՝ ստանալով 30 ձայն: Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի քարտուղարությունը հայտնել է, որ ցանցահենները չեն խոչընդոտել ընտրությունների ընթացքին և դրանք «հաստատ ցույց են տալիս ամերիկացիների կամքը»: