Մրայա Քերիին ծաղրել են իր երկրպագուները (լուսանկար)
Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին երեկ ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որում երգչուհու թևերն արհեստականորեն ջնջված են: Այս մասին գրում է «Комсомольская Правда»-ն:
Գաղտնիք չէ, որ աստղերը հաճախակի են իրենց լուսանկարները ֆոտոշոփի ենթարկում, մինչ դրանք սոցիալական ցանցերում հրապարակելը: Իսկ երբ այդ ամենը գրագետ չի արվում, աստղերի առավել գեղեցիկ, շքեղ կամ ավելի նիհար երևալու ցանկությունը դառնում է երկրպագուների կողմից քննադատությունների պատճառ:
Գոհաբանության օրվա առիթով Մրայա Քերիի լուսանկարը ամենահաջողվածը չէր: Նկարում պարզ երևում է, որ երգչու թևերն ավելի բարակացնելիս չափն անցել են: Դրանք կարծես ջնջված լինեն:
Երկրպագուները քննադատել են երգչուհու լուսանկարը՝ գրելով, որ Մրայայի բարեմասնություններն առանց ֆոտոշոփի էլ գեղեցիկ են: