ՌԴ-ից «Су-30» ստանալը Իրանի ՊՆ-ի օրակարգում է
Իրանի ղեկավարությունը դիտարկում է ռուսական «Су-30» բազմաթիրախային կործանիչների ձեռքբերման հնարավորությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Tasnim»-ին:
««Су-30» կործանիչների գնումը պաշտպանության նախարարության օրակարգում է»,- հայտնել է պաշտպանության նախարար Հոսեյ Դեհգանը:
Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են դիմել ցանկացած երկրի, բացի ԱՄՆ-ից և Իսրայելից՝ սեփական պաշտպանունակությունը ապահովելու նպատակով:
Այս հայտարարությունը նախարարն արել է՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Իրանի միջև բանակցությունները՝ 10 միլիարդ դոլարի զինտեխնիկա մատակարարելու հարցով: