Օբամայի քարտուղարությունն ընդունեց ընտրությունների արդյունքները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարտուղարությունը եկել է այն եզրակացությանը, որ «չնայած ՌԴ-ի փորձերին՝ խառնվելու նախագահական ընտրություններին», իրենց արդյունքները արժանահավատ կերպով փոխանցում են ամերիկացիների կամքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «New York Times»-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կրեմլն իբրև թե սպասել էն, որ «իր կողմից վերահսկվող հոսքերը» կասկածի տակ կդնեն ընտրությունների գործընթացի ամբողջականությունը, որոնք կարող էին խախտել նախագահի ընտրության լեգիտիմությունը:
«Համենայն դեպս, մենք հաստատում ենք մեր ընտրությունների արդյունքները, որոնք արժանահավատ կերպով ցույց են տալիս ամերիկացի ժողովրդի կամքը»,- նշվում է քարտուղարության մեջ: