Զառան Կրեմլում հուզվել է
Երգչուհի Զառան Կրեմլում առաջին անգամ մեծ համերգ է ունեցել, որի ժամանակ հուզվել է: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը: Նշվում է, որ Զառան, իհարկե, հայտնի է, սակայն բոլոր «հայտնի աստղերի պես» չի ձանձրացնում լսարանին:
Երգչուհին ցույց է տվել իր արտիստիզմն ու ձայնի ողջ դիապազոնը:
Երգչուհին իր կարիերան սկսել է 12 տարեկանում՝ հայտնվելով 90-ականների «Առավոտյան աստղ» հայտի հեռուստամրցույթի եզրափակչում:
«Ես հիացած էի՝ լսելով նրա հիասքանչ ձայնը, որում այնքան զարմացնող և վառ երանգներ կան, իսկական զգացմունքներ»,- հայտնել է պարոն Բոչելին: Մաեստրոն շատ է սիրում Զառային որպես երգչուհի: