Իրանում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
Իրանի հյուսիսում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Վնասվածքներ է ստացել 100 մարդ: Պատահարը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանից 250 կմ հեռավորության վրա:
Գնացքների բախման հետևանքով չորս վագոն դուրս է եկել ռելսերից, ևս երկու վագոն այրվել է: Տուժածներն ու մահացածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատահարի մանրամասները ճշտվում են, սակայն հայտնի է, որ գնացքներից մեկը վթարից առաջ կայարանում էր գտնվում: