Մահացել է Ֆիդել Կաստրոն
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվակա ն գործակալությունը:
Ֆիդել Կաստրոյի մահվան լուրն արդեն հայտնել են Կուբայի հեռուստաընկերություններով:
1956-1976 թվականներին Ֆիդել Կասրոն եղել է Կուբայի վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին՝ Կուբայի նախագահ։ 1959-2008 թվականների Կուբայական հեղափոխական զինված ուժերում եղել է գլխավոր հրամանատար և 1961-2011 թվականներին Կուբայի Կոմունիստական Կուսակցության գլխավոր քարտուղարն էր։
Քաղաքական կողմնորոշումներով լինելով Մարքսիստ-Լենինիստ՝ նա, իր կառավարման տարիների ընթացքում Կուբան դարձնում է սոցիալիստական պետություն։ Կաստրոն համարվում է Արտադաշինքային շարժման գլխավոր քարտուղար 1979-1983 և 2006-2008 թվականներին։