Արցախի դահիճը
Խոսրով բեկ սուլթանով (1879 Լաչին - 1947 Տրապիզոն)
Ազգությամբ քուրդ խոսրով բեկ սուլթանովը համարվում է ադրբեջանի հանրապետության հիմնադիրներից մեկը: Ծնվել է Լաչինից ոչ հեռու գտնվող քրդաբնակ Քյուրդհաչի գյուղում: Երեք եղբայրներն էլ (խոսրով, սուլթան, իսքանդեր) հայտնի էին իրենց հակահայ հայացքներով:
Գանձակում գիմնազիան ավարտելուց հետո՝ սուլթանովը կրթությունը շարունակում է Օդեսայի բժշկական ինստիտուտում:
1917 թ. նոյեմբերի 27-ին Կովկասյան բանակի հակահետախուզական բաժանմունքի կազմած զեկուցագրում հիշատակվում է որպես թուրքական հետախուզության լրտես:
Այսրկովկասից ռուսական բանակի հեռանալուց հետո՝ ակտիվ մասնակցություն է ունեցել մուսուլմանական ազգային խորհրդի աշխատանքներին: 1918 թվի մայիսի 27-ին Թիֆլիսում, 26 քաղաքական գործիչների թվում, ստորագրել է արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետության (ադրբեջան) անկախության հռչակագիրը:
1918-ի մայիսի 27-ից մինչեւ հունիսի 11-ը փաստացի հանդիսացել է ադրբեջանի անդրանիկ կառավարության ռազմական նախարարը: 1919 թ. հունվարի 16-ին ադրբեջանական կառավարությունը խոսրով բեկ սուլթանովին նշանակել է Ղարաբաղի և Զանգեզուրի, այսպես կոչված, ժամանակավոր գեներալ-նահանգապետ: Այդ պաշտոնը վարել է մինչև 1920 թ. մայիսը:
Հայտնի է «Ղարաբաղի դահիճ» մականունով: 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը կազմակերպել է Շուշիի հայության ջարդը, որի հետևանքով հայաշեն ծաղկուն քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել ու հայազրկվել է:
Բաքվում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո (1920 ապրիլի 28), հայտնի մուսավաթականն իրեն հռչակել է «Ղարաբաղի հեղկոմի նախագահ» և հայտարարել, որ այսուհետ պաշտպանում է խորհրդային ադրբեջանի շահերը:
Նույն թվի մայիսին Արցախ ներխուժած կարմիրների կողմից սուլթանովը ձերբակալվել է, սակայն ադրբեջանի հեղկոմի նախագահ նարիման նարիմանովի միջնորդությամբ շուտով բանտից ազատվել և հեռացել է արտասահման:
Ապրել է Թուրքիայում (1923), Պարսկաստանում (1926), ապա անցել է Ֆրանսիա, այնուհետեւ՝ Գերմանիա: 1936-ին կրկին վերադարձել է թուրքիա եւ հաստատվել Տրապիզոնում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին թրքական կառավարությանը բազմիցս հորդորել է ներխուժել Կովկաս: Անմիջական կապեր է պահպանել թուրք ազգայնականների ու ֆաշիստների հետ: Սատկել է Տրապիզոնում՝ 1947-ին:
Հայե՛ր գիտե՞ք որ. ֆեյսբուք: