CNN-ը սխալմամբ կես ժամ ուղիղ եթերում պոռնո տեսահոլովակ է ցուցադրել
Բոստոնում CNN հեռուստաալիքը կես ժամ ուղիղ եթերում պոռնո տեսահոլովակ է ցուցադրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով IBT պարբերականին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։ CNN-ով պետք է ցուցադրեին հայտնի լրագրող Էնթոնի Բորդենի հաղորդումը ճամփորդությունների մասին, բայց տեղի մալուխային փրովայդերի սխալի պատճառով պոռնո տեսահոլովակ է հեռարձակվել։
Սոցիալական ցանցերում անմիջապես բողոքի մեծ ալիք է բարձրացել, ինչի հետևանքով Բոստոնի բնակիչների համար CNN-ն անջատել են։
RCN-ի ներկայացուցիչները արդեն ներողություն են խնդրել ու նշել, որ տեսահոլովակը ցուցադրվել է սխալմամբ։