Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, քննարկումն իրականացվել է հեռախոսազանգի միջոցով՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Հիմնական քննարկումը հեռախոսազրույցի ընթացքում տարվել է սիրիական հարցի շուրջ, ինչպես նաև քննարկվել են ռուս-թուրքական քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտի մի շարք հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: