Մոնիկա Բելուչին պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանով (տեսանյութ և լուսանկարներ)
Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դերասանուհի Մոնիկա Բելուչիին պարգևատրել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Ելիսեյան պալատում: Դերասանուհին ներկայացել է էլեգանտ ու շքեղ զգեստով: Իսկ պարգևատրումը ներկայացնող տեսահոլովակը Բելուչին տեղադրել է իր ինստագրամյան էջում:
«Պատվո Լեգեոն» շքանշանը հաստատվել է դեռևս Նապոլեոն Բոնապարտի կողմից և տրվում է այն անձանց, ովքեր Ֆրանասիայի համար տարբեր ոլորտներում ունեցել են մեծ ավանդ: