Իրանում բախվել են ուղևորատար գնացքներ. կա առնվազն 15 զոհ (տեսանյութ)
Այսօր առավոտյան երկու ուղևորատար գնացքներ իրանական Սեմնան նահանգում բախվել են իրար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Դեպքի հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ, ևս 52 ուղևոր վնասվածքներ են ստացել: Մոտ 100 մարդ փրկվել է: Սակայն մահացածների և վիրավորների թիվն աճում է: Նրանց կոնկրետ թիվը կպարզվի այն բանից հետո, երբ կմարվի հրդեհը, որը բռնկվել է վթարի վայրում:
Պատահարը տեղի է ունեցել Հաֆթ-կհան կայարանում Շահրուդ քաղաքում, որը մոտ 400 կմ հեռավորության վրա է գտնվում Թեհրանից: Մի գնացքը մյուսին է բախվել, երբ այն կանգնած է եղել կայարանում:
Բախման պատճառները պարզվում են: