Մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը
Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում մահացել է Իվան Միկոյանը՝ ավիակոնստրուկտոր, «МиГ-29» կործանիչի ստեղծողներից մեկը:
Իվան Անաստասովիչն աշխատել է ողջ կյանքի ընթացքում, եղել հոր՝ Արտեմ Միկոյանի հիմնած ընկերության գլխավոր ինժեները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հիշեցնում է «Россия 24» հեռուստաընկերությունը, 4-րդ սերնդի «МиГ-29»-ի նախագծի համար Իվան Միկոյանը երկու անգամ դարձել է ԽՍՀՄ Պետական պարգևի դափնեկիր և մնացել է Ռուսական ինքնաթիռաշինական «МиГ» կորպորացիայի խորհրդական մինչև կյանքի վերջը: