«Մթնշաղ» ֆիլմաշարի գլխավոր հերոսուհու մատանին վաճառվել է 17 հազար դոլարով
«Մթնշաղ» ֆիլմաշարի գլխավոր հերոսուհի Բելլայի ամուսնական մաստանին վաճառվել է Հոլիվուդում աճուրդի ժամանակ: Մատանին վաճառվել է 17 հազար դոլարով: Այս մասին գրում է The Wrap-ը:
Ընդհանուր առմամբ 874 իր է վաճառքի հանվել, որոնց վաճառքից ձեռք է բերվել մոտ 758.000 դոլար: Բացի Բելլայի մատանուց, աճուրդի է հանվել նաև նրա զգեստը, որ նա կրել է, երբ վերածվել է վամպիրի և նրա ու Էդվարդ Քալլենի հարսանիքի հրավերը:
«Այս աճուրդը ֆիլմերի սիրահարներին հնարավորություն ընձեռեց մոտիկից ծանոթանալու այս երևույթի հետ»,- ասել է Բրենդոն Ալինգերը` աճուրդի կազմակերպիչներից մեկը: