ԱՄՆ գաղտնի ծառայությունները «Թրամփի աշտարակում» երկու հարկ կզբաղեցնեն
ՀԴԲ-ն և Նյու Յորքի ոստիկանությունը ցանկանում են տեղակայել իրենց ուժերը Նյու Յորքում գտնվող «Trump Tower»-ում քսանչորժամյա ռեժիմով, որպեսզի հսկեն նորընտիր նախագահի ընտանիքին: Նախատեսվում է, որ տարածքը կզբաղեցնեն ավելի քան 250 գործակալներ: Այս մասին գրում է New York Post-ը:
Հատուկ ծառայության աշխատակիցները ցանկանում են 2 հարկ զբաղեցնել տվյալ երկնաքերում: Այժմ այս հարցի շուրջ բանակցություններ են տարվում:
Փորձագետները կարծում են, որ հատուկ ծառայությունները կարող են վնաս հասցնել Թրամփի բիզնեսին: Քչերը կցանկանան սենյակներ վարձակալել նման հարևանների առկայության դեպքում: