Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միգրանտների առաջ կբացի դեպի Եվրոպական միություն տանող սահմանները, եթե ԵՄ-ը շարունակի թուրքական իշխանությունների հանդեպ նույն քաղաքականությունը վարել: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
«Եթե դուք նույն կերպ շարունակեք, սահմանները կբացվեն», - ասել է նա:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ոˊչ իր, ոˊչ էլ Թուրքիայի ժողովուրդի վրա չեն ազդի Եվրախորհրդարանի սպառնալիքները:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սառեցնելուն: