Թրամփը Հունգարայի վարչապետին Վաշինգոն է հրավիրել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հրավիրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Օրբանը հայտարարել է, որ զրույցից պարզ է դարձել, որ Թրամփը «շատ լավ է վերաբերում Հունգարիային»:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ունի այնպիսի նախագահ, ով չի տառապում գաղափարների սահմանափակմամբ: Նա բաց մարդ է, ով ավելի շատ հետաքրքրվում է հաջողությամբ ու արդյունքներով, քան քաղաքական տեսությամբ», - ասել է վարչապետը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Հունգարիայի կառավարության ղեկավարը նաև Թրամփի հետ երկխոսության ընթացքում նկատել է, որ վաղուց այցով չի եղել Վաշինգտոնում, քանի որ նրան համարում էին «սպիտակ ագրավ»:
«Նա ծիծաղեց և ասաց, որ իրեն նույնպես», - ասել է Օրբանը: