Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ
Անկարան ակնկալում է, որ Եվրամիության առաջնորդները բացասաբար կարձագանքեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակությունների սառեցման մասին Եվրախորհրդարանի բանաձևին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի կատարած հայտարարությանը:
Նա մասնավորապես ասել է. «Եվրոպան մի կողմից հայտարարում է, որ իր անվտանգության ապահովման տեսակետից Թուրքիան անփոխարինելի է, իսկ մյուս կողմից, նա ընդունում է տարօրինակ ու հակասական որոշումներ։ Մենք սպասում ենք, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները իրենց ձայնը կբարձրացնեն նման անհեռատեսության դեմ»: