Ուժգին երկրաշարժ՝ Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ
Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 7․2 մագնիտուդ: Առկա է նաև ցունամիի վտանգ, մասնավորապես երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ հեռավորության վրա:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն է տարածվել նաև երկրորդ աստիճանի «Օտտո» մրրիկի մասին, որը հասել էր Նիկարագուայի ափ: Տեղի բնակչությունը տարհանվել է: