Լեդի Գագան աջակցել է Քանյե Ուեսթին
Լեդի Գագան Twitter-յան իր էջում բարեմաղթանքներ է հղել Քանյե Ուեսթին և սատարել նրան՝ շրջագայությունները դադարեցնելու և բուժվելուն ժամանակ հատկացնելու համար:
Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով The Independent պարբերականին:
Նշվում է, որ երգչուհին նաև աջակցել է Քանյեին` երկրպագուներին կոչ անելով հարգել նրան և ծաղրական մեկնաբանություններ չանել:
«Ծիծաղելի չէ կատակել մարդու հնարավոր կամ անհնար հոգեկան հիվանդության վրա: Եկեք բարի լինենք»,- գրել է երգչուհին: