ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
Պաշտպանելով Սիրիայում ավազակային խմբերին՝ ԱՄՆ ղեկավությունն աջակցում է միջազգային ահաբեկչությանը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կատարած հայտարարությանը:
Նա մասնավորապես ասել է. «Մենք կարծում ենք, որ նման բացահայտ ձևով պաշտպանելով ավազակային խմբերին, որոնց տարիներ շարունակ աճեցրել են, ԱՄՆ գործող վարչակազմը պարզապես աջակցում է միջազգային ահաբեկչությանը: Մենք այդ մասին բազմիցս ենք ասել»,- ասել է նա։
Զախարովան նաև կոչ է արել «հստակ խոստովանել», որ «ահաբեկչական ինտերնացիոնալը» սահմաններ ու ազգություններ չի ճանաչում։