Անկարան վրդովված է ԵԽ բանաձևից
ԵՄ-ին անդամակցելու մասին Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին Եվրախորհրդարանի բանաձևը Անկարան համարում է «ժողովրդավարական արժեքներին հակասող ու իրավական ուժ չունեցող»: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկի կատարած հայտարարությանը:
«ԵԽ որոշումը հակասում է հենց իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիայի ժողովուրդը պաշտպանել է հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ՝ դուրս գալով փողոց ռազմական օդանավերի դեմ։ Մեզ համար ԵԽ որոշումը լուրջ չէ, այն ոչ մի իրավական ուժ չունի»,- ասել է Չելիկը։
Նա նաև ԵԽ-ին խորհուրդ է տվել հետևել Էրդողանի հասցեին ասվող բառերին։