Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը որպես հավաքարար կաշխատի
Սկանդալային համբավ ունեցող Մառա Բաղդասարյանը, ով հայտնի է որպես ոստիկանների հետ «Gelandewagen»-ով «ավտոարշավների» մասնակից, տուգանքները չվճարելու ու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար դատարանի կողմից սահմանված հարկադիր աշխատանքները կկատարի Մոսկվայի Սոկոլ թաղամասում: Այս մասին գրում է քաղաքական «Москва» գործակալությունը:
Նշվում է, որ Մառա Բաղդասարյանը Չասովայա փողոցի շենքերից մեկի բակում կաշխատի որպես հավաքարար:
Նշենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանը պետք է քններ նրա նկատմամբ կազմված վերջին չորս վարչական արձանագրությունները: