Ժիրինովսկին հանդիպել է Էրդողանին «Ստամբուլը ոչնչացնելու» առաջարկից մեկ տարի անց
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Նրանց հանդիպումը տևել է 45 րոպե և անցել է «ջերմ մթնոլորտում»: Ժիրինովսկին հանդիպման շրաջանակում ներկայացրել է իր ծրագիրը՝ «Շրջադարձ դեպի հյուսիս» անունով, որում ընդգրկված են իր կուսակցության առաջարկները՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար:
Պատգամավորը նշել է, որ այդ փաստաթուղթն ունի 16 կետ և գրված է թուրքերենով անձամբ Ժիրինովսկու ձեռքով:
Կուսակցությունը կարծում է, որ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և մտնի Մաքսային Միություն, քանի որ դրա համար Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: