Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին իր տուն է հրավիրել
Նախկին ամուսիններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Երախտագիտության օրը միասին կնշեն, ինչպես հին ու բարի ժամանակներում: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Աստղային զույգի երկրպագուներն ուրախացել են բարի լուրով: Ջոլին և Փիթը կրկին միասին կլինեն: Իհարկե, միայն մեկ օրով: Հանուն երեխաների Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կխաղան երջանիկ ծնողների դերը և տոնը միասին կնշեն:
Երկրպագուները հույս ունեն, որ հնարավոր է՝ երջանիկ տոնը և մի երկու բաժակ գինին կարողանան վերածնել նախկին ամուսինների կիրքը: Ո՞վ գիտի...
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 10-ամյա Շայլոն՝ նրանց դուստրը, իր ծնողներին հուզիչ նամակ էր գրել տոնին ընդառաջ: