Ռոստովում «Երևան» առևտրի տուն կբացվի
Ռոստովի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Վիտալի Կուշնարևի և Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հանդիպմանը քննարվել է «Երևան» առևտրի տան ստեղծման հարցը՝ Հայաստանում արտադրված ապրանքներ վաճառելու համար: Այս մասին գրում է Kommersant.ru-ն՝ հղում տալով քաղաքապետարանի հաղորդագրությանը:
Այս պահին առևտրի կենտրոնի և այն ընկերությունների համար է վայր որոնվում, որոնք հետաքրքրված կլինեն համագործակցության հարցում:
Ինչպես նշել է Վարդան Ասոյանը, նմանատիպ առևտրի տուն կբացվի նաև Երևանում: