Կարծում եմ` Քանյե Ուեսթին հետապնդում է «քարդաշյանական անեծքը». Էյքոն
Հայտնի ամերիկացի ռեփեր Էյքոնը TMZ-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կոլեգա Քանյե Ուեսթը լուրջ խնդիրների մեջ է հայտնվել:
Ինչպես հայտնել է ռեփերը` Ուեսթը բախվել է ամենաիսկական «քարդաշյանական անեծքին»: Էյքոնն ասել է, որ բոլոր տղամարդիկ, ովքեր կապվել են Քարդաշյան ընտանիքի կանանց հետ, բախվել են բազմաթիվ խնդիրների, և Քանյեն բացառություն չէ:
Նա ասել է, որ հետագայում էլ է շարունակելու հետևել այդ «անեծքին»:
Հիշեցնենք, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սակրամենտոյի համերգից հետո հոսպիտալացվել է, գտնվում է Կալիֆորնիայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում: Իր ելույթի ժամանակ երաժիշտը վիրավորական մեկնաբանություններ է արել Բեյոնսեի, Jay-Z-ի հասցեին և արտահայտել է իր դժգոհությունը Հիլարի Քլինթոնի հետ կապված:
Հոսպիտալացումից հետո վերջինիս կինը` Քիմ Քարդաշյանը, հետաձգվել է ամեն ինչ և անմիջապես իր անձնական ինքնաթիռով ժամանել է ամուսնու մոտ: