Թուրքիայի հարավում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Թուրքիայի հարավում` Ադանա քաղաքում` նահանգապետի գրասենյակի մոտ, պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, նրանցից մեկը ստացել է լուրջ վնասվածքներ:
Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ դեպքի վայրում հրդեհված մեքենա կա: