Դոնալդ Թրամփ կրտսերը բնակցություններ է վարել Սիրիայի հարցով
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Դոնալդ Թրամփ կրտսերը, հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ, որոնք աջակցում են Ռուսաստանին Սիրիայի հարցում: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Բանակցություններն ընթացել են Փարիզում անցած ամսվա սկզբին:
Միջոցառումը կազմակերպել էր ֆրանսիական քաղաքական և արտաքին հարաբերությունների կենտրոնը, և մասնակիցների թվում են եղել Սիրիայի երդվյալ ընդիմադիր խմբերից մեկի առաջնորդ Ռանդա Կասսիսը, որը կողմ է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ երկխոսությանը:
ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո Կասսիսը իր ֆեյսբուքյան էջում հույս էր հայտնել, որ իրեն հաջողվել է ԱՄՆ նորընտիր նախագահին նրա որդու միջոցով փոխանցել արդյունավետ համագործակցության համար գաղափարը: