Մուշ քաղաքի անվան ծագման մասին
Մուշ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։
Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ»-ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։