Քեթի Փերին և Օռլանդո Բլումը բաժանվել են
Ամերիկյան փոփ երգչուհի Քեթի Փերին և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը 10-ամսյա սիրավեպից հետո որոշել են բաժանվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով In Touch Weekly ամսագրին:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ նրանք այդպիսի որոշում են կայացրել, սակայն այդպես էլ չեն կարողանում համակերպվել բաժանման հետ և հասկանալ, թե ինչու այդպես պատահեց:
39-ամյա դերասանն ընկերների հետ զրույցներից մեկում անկեղծացել է, որ չի ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ նա պատրաստ չէ ամուսնական կյանքին:
Սակայն, ըստ նրանց ընդհանուր ընկերների՝ պատճառը հենց 32-ամյա Քեթին է: