Մերկելն ափսոսում է ԵՄ-ի հետ առևտրի ազատ գոտի չստեղծելու Թրամփի որոշման համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում առաջին անգամ հանդես գալով որպես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կանցլերի պաշտոնի հավակնորդ՝ ափսոսանք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար: Խոսքը գնում է Եվրամիության հետ առևտրի ազատ գոտի չստեղծելու մասին որոշմանը: Այս մասին գրում է Dw.com-ը:
Նշվում է, որ Մերկելը չգիտե, թե Թրամփի որոշումն ում է օգուտ բերելու:
Միևնույն ժամանակ Մերկելը հայտարարել է, որ հետագայում անհրաժեշտ է խաղադրույք կատարել աֆրիկական մայրցամաքի վրա, ինչպես նաև հայտնել է այդ թեման «Մեծ քսանյակի» հաջորդ գագաթաժողովում առաջնահերթ դարձնելու իր մտադրության մասին:
Նշենք, որ այն անցկացվելու է Գերմանիայի նախագահությամբ: