Թրամփը Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիքի Հեյլիին հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիքի Հեյլիին հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թրամփի շտաբի հայտարարությանը:
«Նահանգապետ Հեյլին փորձառու է հանուն երկրի առաջընթաց գրացնելու գործում մարդկանց միավորելու գործում՝ անկախ նրանց ծագումից եւ կուսակցական պատկանելիությունից»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Իր հերթին, Հեյլին տվել է իր համաձայնությունն այդ պաշտոնը զբաղեցնելու հետ կապված և ասել. «Մեր երկիրը բախվում է ներքին բազմաթիվ խնդիրների հետ, ինչպես նաև միջազգային մակարդակի, և ես հպարտ եմ, որ նախագահն ինձ խնդրել է զբաղեցնել այդ պաշտոնը, միանալ իր թիմին, ծառայել հայրենիքին, որը մենք սիրում են»: