Տավուշի ճանապարհներին մառախուղ է. տեսանելիությունը՝ 80 մետր
Տավուշի ճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի
ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն:
Տավուշի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: